Radar Զրույց

«Երևանը 9 բալ ուժգնության երկրաշարժի գոտի է». Սոս Մարգարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia -ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։ Նա անդրադարձել է Հայաստանում սեյսմիկ անվտանգությանն առնչվող հարցերին և նշել՝ պետք է գնալ սեյսմակայուն շինարարության զարգացման ուղղությամբ։

- Ասում են՝ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո սեյսմիկ նորմերը փոխվեցին, և շենքերի կառուցումը համապատասխանեցվեց 9 բալանոց սեյսմիկ կայունությանը՝ նախկին 5-7 բալի փոխարեն։ Կցանկանայի պարզաբանեք՝ սեյսմիկ նորմերը փոխվեցին նո՞ր կառուցվող շենքերի համար, թե՞ արդեն կառուցված շենքերի սեյսմակայունության նորմերն էլ փոխվեցին։

- Նորմերը փոխվեցին, իհարկե, նոր կառուցվածների համար։ Արդեն կառուցված շենքերի համար նորմը չի փոխվում։ Նորմը նրա համար է, թե ինչպես պետք է կառուցել շենքը։ Հայաստանը բաժանված է 7 և 8 բալանոց գոտիների, որով էլ կառուցապատում է իրականացվում։ Սպիտակը գտնվում էր 7 բալանոց գոտում, իսկ Երևանը՝ 8 բալանոց գոտում։ Հենց այդ պատճառով էլ, երբ Սպիտակում եղավ 9-10 բալ, բայց նախագծված էր 7 բալի համար, ունեցանք այդ աղետը։ Սպիտակի երկրաշարժից հետո փոփոխություն իրականացվեց, վերջինը՝ 2020 թվականին։ Մեր ծառայության նախաձեռնությամբ կազմվեց սեյսմիկ վտանգի քարտեզը, որը հիմք է հանդիսանում սեյսմակայուն շինարարության նորմերի համար։ Գնահատումը իրականացվեց միջազգային կոնսորցիում կողմից։ Այսօր մենք ունենք 05ԺԻ կամ 10 բալանոց գոտի այն նույն գոտում, որը նախկինում 7 բալ էր։ Երևանը Սպիտակի երկրաշարժից հետո, երբ փոփոխություն եղավ, հիմա էլ 9 բալանոց գոտում է։ Բոլոր կառուցապատողները դա պարտավոր են ընդունել որպես պայման և կառուցել այդ բալին համապատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։