Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 12 ℃

Рус Eng

ՏԿԵ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հասարակություն

6 Մարտի, 21:25

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստանում։

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատրատս է շարունակել և խորացնել արդեն իսկ ձևավորված լավ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է էներգետիկ, հանքաարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող Ապակենտրոնացման ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը՝ էներգետիկ շուկայի ազատականացման ռեֆորմին։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը