Հասարակություն

Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն օրերս ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք են բացահայտել։

Մարտի 2-ի երեկոյան նրանք Գյումրու Աբովյան փողոցում ձերբակալել են 37-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ կային։

Ժամեր անց Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում նրանք ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Գյումրու բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

2 դեպքով էլ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: