Վարակի շղթայում հայտնվածների թիրախավորումն աընդունելի ու անթույլատրելի է. ԱՆ խոսնակ
Հասարակություն
6 Մարտի, 17:50
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր կարմրուկի վերաբերյալ առողջապահության նախարարի աուլիսի ժամանակ հանգամանալի կերպով ներկայացվել են վարակի համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները:
Ուստի, հորդորում եմ մեկ ամբողջական «փազլում» ՉՀԱՄԱԴՐԵ՛Լ հավաստի-ոչ հավաստի, ստուգված-չսգուգված (շարքը շարունակելի) տեղեկատվությունները:
Մի բան էլ` ընդհանրապես վարակիչ հիվանդությունների դեպքում վարակի շղթայում հայտնվածների թիրախավորումն աընդունելի ու անթույլատրելի է:
Մենք շարունակելու ենք ճիշտ ժամանակին, թափանցիկ, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու մեր քաղաքականությունը:
Խնդրում եմ օգտվել պաշտոնական, վստահելի, մասնագիտական և ոչ թե «դեղին մամուլին» բնորոշ աղբյուրներից»:
Հետևեք մեզ Telegram-ում