Հայաստանում վերջին երկու օրը կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ. տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով հայաստանում կարմրուկի բռնկման դեպքերին՝ նախարարը հայտնել է, որ բնակչության մոտ 95%-ը պատվաստված է այդ հիվանդության դեմ․ «Այս պահին էլ դպրոցներում և մանկապարտեզներում գործում է ֆիլտրման մեխանիզմը, և բուժքույրերը, մինչև երեխաներին դպրոց ներս թողնելն, ընդհանուր հսկողություն են իրականացնում։ Մենք արդեն իսկ տեղեկացրել ենք կրթության ոլորտի գործընկերներին՝ թարմացնելով ախտանշանների նկարագիրը․ ավելացվել է ցանը՝ որպես ախտանշան, և նման այլ առանձնահատուկ նշաններ։ Այս պահին սրանից ավել միջոցառումների կարիք չկա»։