Հասարակություն

Բացահայտվել է անձի առևանգման երկու դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 33, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 14, հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության՝ 5, խուլիգանության՝ 4, անձի առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, շորթման, դրամանենգության, կաշառակերության և առողջությանը թեթև վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ապօրինի ծառահատման՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 3 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: