Հասարակություն

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ

Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

 Հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: 

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: 

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: