Մեկնարկում են կոմպոստի գործարանի կառուցման աշխատանքները
Հասարակություն
4 Մարտի, 22:15
ԱՆԻՖ-ի դուստր` «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի և «Էկո Ֆրեշ Մաշրումս» ընկերության համատեղ ծրագրով մեկնարկում են սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի գործարանի կառուցման աշխատանքները:
Այս պահին իրականացվում են նոր գործարանի տարածքի մաքրման և հողային աշխատանքները: Նշենք, որ ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում նոր գործարանում կներդրվեն հոլանդական նոր տեխնոլոգիաներ, ինչը թույլ կտա ստանալ մրցունակ արտադրանք տեղական և արտահանվող շուկաներում իրացնելու համար։