Հասարակություն

«Այսպես են առաջ գնում աղջիկները՝ միմյանց ոգեշնչելով»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այսօր Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում ինձ հպարտությամբ պատմում էին, որ նախորդ տարի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Արմավիրից Անի Հովսեփյանի՝ չեմպիոն դառնալուց հետո (նաև ճանաչվեց տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը) ավելացել է դպրոցում բռնցքամարտով զբաղվող աղջիկների թիվը։

Տարվա 10 լավագույն մարզիկների մրցանակաբաշխության ժամանակ Անին պատմում էր, որ ինքն էլ ոգեշնչվել է Սյուզի Կենտիկյանի մրցելույթներից։ Այսպես են առաջ գնում աղջիկները՝ միմյանց ոգեշնչելով»։