Իրականացվում են հետազոտություններ՝ կարմրուկի հետագա տարածումը կանխելու նպատակով. ԱՆ
Հասարակություն
4 Մարտի, 19:13
ՀՀ առողջապահության նախարարությունը կամրուկի տարածման իրավիճակով պայմանավորված հայտարարությամբ է հանդես եկել։
«Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում:
Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի:
Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել դեպքեր, որոնց ուղղությամբ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով»: