Հասարակություն

«Ճանապարհային դեպարտամենտի» խորհրդի նիստում ընդունվել են համապատասխան որոշումներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը․

Հիմնադրամի նոր կառուցվածքը հաստատելու վերաբերյալ որոշման ընդունում։
Հիմնադրամի նոր հաստիքացուցակը հաստատելու վերաբերյալ որոշման ընդունում։
Հիմնադրամի նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ որոշման ընդունում։
Հիմնադրամի նոր խմբագրությամբ ներքին կանոնակարգը հաստատելու վերաբերյալ որոշման ընդունում։
Հիմնադրամի 2023թ. բյուջեն հաստատելու վերաբերյալ որոշման ընդունում։ 

Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվել են և ընդունել են համապատասխան որոշումներ։