Հասարակություն

Այգեզարդում հայտնաբերել են ատրճանակ ու թմրանյութ

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ունեին, որ Այգեզարդում բնակվող 84 և 46 տարեկան հայր ու որդի զենք-զինամթերք և թմրանյութ են պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ փետրվարի 28-ին, իրավապահները մեկնեցին Այգեզարդ՝ խուզարկության։

46-ամյա տղամարդը ներկայացրեց ատրճանակ և 75 փամփուշտ: Զննության ժամանակ ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածով ապակե տարա՝ ընդհանուր մոտ 250 գրամ քաշով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: