Փետրվարին տեղի ունեցած անասնագողությունը բացահայտվել է
Հասարակություն
3 Մարտի, 14:41
Փետրվարի 27-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տվեց Օշական գյուղի մի բնակիչ: Նա հայտնեց, որ փետրվարի 23-ի ցերեկը Աշտարակ-Ագարակ ճանապարհի հարակից դաշտից գողացել են իր ոչխարն ու գառը:
Աշտարակի քրեական հետախույզներն անմիջապես սկսեցին օպերատիվ միջոցառումները: Թեև տուժած տղամարդը դեպքից չորս օր անց էր դիմել իրավապահներին, բացահայտումը տևեց մի քանի ժամ: Նույն օրը, երեկոյան, քրեական հետախույզները Աշտարակ քաղաքում հայտնաբերեցին, անասնագողությունը կատարելու կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 41-ամյա մի տղամարդու: Նա հայտնեց, որ ինքն է գողացել ոչխարն ու գառը և «Օպելով» տարել իր գոմ: Գողոնը հենց գոմում էլ հայտնաբերվեց:
Արագածոտնի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: