Հասարակություն

Հրդեհի հետևանքով մահացած զինծառայողի հարազատները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը

2022թ. ամռանը հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։

Նրանք պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հարազատները նշում են, որ չնայած շուրջ 7 ամիս անցել է՝ հարազատները նախաքննությունից նորություն չունեն:

Ըստ պաշտոնական վարկածի՝ զինվորն այրվածքներն ստացել էր վառարանի կայծից առաջացած հրդեհի պատճառով: