Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.28

EUR407.75

RUB4.84

Երևան 12 ℃

Рус Eng

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքեր

Հասարակություն

3 Մարտի, 16:31

Փետրվարի 15-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն

Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 15,580,774 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 16,043,357 ՀՀ դրամ:

Կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 69,662,454 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 35,880,227 ՀՀ դրամ:

Արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտում։ Արձանագրված խախտման գումարը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը