Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

Ընդգծվել է հայ-ամերիկյան ներդրումային միջավայրի բարելավման կարևորությունը

Հասարակություն

2 Մարտի, 17:15

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվիենին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:

Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության խթանման կարևորությունը:

Դեսպան Քվիենն արժևորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումն ու դրա շարունակական ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը