Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 17 ℃

Рус Eng

Գյումրիում կանաչապատման բաժնի աշխատակիցը ապօրինի ծառ է հատել

Հասարակություն

2 Մարտի, 17:46

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները մարտի 1-ին ծառայություն իրականացնելիս Գյումրիի Ղարսի խճուղու հարակից «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում նկատել են մի տղամարդու, որը ծառ էր հատում: Պարեկները նրան հրավիրել են ոստիկանության Մուշի բաժին:

Պարզվել է, որ 70-ամյա տղամարդն աշխատում է Գյումրու քաղաքապետարանի կանաչապատման բաժնում, իսկ ծառահատում իրականացնելու համար չուներ համապատասխան թույլտվություն: Տղամարդը իրավապահներին է ներկայացրել երկու սղոց և մեկ կացին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում