Հասարակություն

Արմավիրում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Նոր Կեսարիա գյուղի մի բնակիչ էլ բաժին էր բերել հրազեն ու ռազմամթերք՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացի այդ, կամավոր հանձնել են նաև «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեծամորի բաժնի ոստիկանները. արդյունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի ու ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։

Ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնում։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։