2022 թ. զգալի աճել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը։ 2018թ. համեմատ նախորդ տարի նման հանցագործությունների թիվն աճել է շուրջ 2.5 անգամ` 1391-ով։ Radar Armenia-ն ներկայացնում է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվային պատկերը՝ ըստ վիճակագրական կոմիտեի։ Եվ այսպես.
2022թ. - 2268 դեպք
2021թ. - 1544 դեպք
2020թ. - 1226 դեպք
2019թ. - 1088 դեպք
2018թ. - 877 դեպք
Հիշեցնենք՝ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին՝ նշելով, որ խնդիրը մտահոգիչ է․ «Կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ, այդ իսկ պատճառով 2023թ. ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Կատարվել են մի շարք աշխատանքներ, մշակվել է ռազմավարության ծրագիր՝ թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասել էր նախարարը։
Հայկ Մագոյան