Հասարակություն

ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ ներդնելու մասին օրինագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար հաշվարկող օրենքի նախագիծը:

Օրինագծին կողմ քվեարկեց 63, ձեռնպահ՝ 27 պատգամավոր։

Հիշեցնենք՝ նախատեսվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար: Այդ պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի 3 տարին մեկ անգամ:

Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա: