2020թ. մայիսից ոստիկանության 10 բաժիններում արդեն իսկ տեղադրվել են տեսախցիկներ. այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«Քրեական դատավարության փոփոխությունից հետո այդ գործընթացը դադարեց, քանի որ, արդեն գիտեք, ոստիկանությունը նախաքննություն չի իրականացնում, այդ իսկ պատճառով անհրաժեշտությունը վերացավ։ Բայց այս բարեփոխումների շրջանակներում նախատեսում ենք հանրապետության բոլոր բաժիններում նախատեսել տեսախցիկներ»,- ասել է Վահե Ղազարյանը։