Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Կոպենհագենում ԱՀԿ «Բարեկեցության տնտեսության համատեքստում առողջության վերաբերյալ լուծումների որոնում» համաժողովի իր ելույթում խոսել է առողջապահական համակարգի մարտահրավերների և վստահության մասին:
«Խաղաղությունն է այն նախապայմանը, որի դեպքում հնարավոր է խոսել առողջության մասին, ստեղծել վստահության մթնոլորտ: Դրան հնարավոր է հասնել` ներդրում անելով մարդկային կապիտալի մեջ և ուժեղացնելով այն»:
Նանուշյանը կարևորել է պետական ներդրումներն առողջապահության և կրթության ոլորտում: Նրա խոսքով` առողջության համապարփակ ապահովագրությունը ևս ներդրում է, որը պետության նկատմամբ վստահության աստիճանը կբարձրացնի: