Հասարակություն

«Պատերազմի արդյունքում հասարակության ընկալումներում փոփոխություններ են եղել». Ավանեսյան

«Պատերազմի արդյունքում հասարակության ընկալումներում փոփոխություններ են եղել». Ավանեսյան

«Սելեկտիվ աբորտների մասով մինչև պատերազմը մեզ մոտ բավական լավ ցուցանիշ էր, ամեն տարի ունեինք նվազում», - հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։

Ըստ Ավանեսյանի՝ պատերազմի արդյունքում հասարակության տրամադրությունների, ընկալումների մեջ փոփոխություն է եղել, և տղա երեխաների հետ կապված վիճակագրությունը փոխվել է. «Իհարկե, պետք է շարունակել հանրային արշավների քաղաքականությունը, աշխատանքը կրթական, հանրային ընկալումների փոփոխման, նաև՝ արգելքների խստացման։ Բայց միայն արգելքներն արդյունք չեն տալիս, համալիր գործողություններ պետք է լինեն»։

Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդագրական վիճակին՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ծնելիության ցուցանիշը 2022թ. նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն 2023-ի հունվարը որոշակի դրական դինամիկա է արձանագրել. «Այս տարվա հունվարին ունեցել ենք վերջին երեք տարվա ամենաբարձր ցուցանիշը»։

Խոսելով ընտանիքներում երրորդ և չորրորդ երեխաների ծննդի մասին, նա հայտնել է, որ տասը տարվա կտրվածքով գրեթե կրկնապատկվել է երրորդ և չորրորդ երեխաների թիվը. «Հայաստանում ժողովրդագրական սունկը թելադրում է, որ ծնելիության պոտենցիալ շրջանակը հենց երրորդ և չորրորդ երեխաներն են, և մենք շարունակելու ենք աշխատանքը»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական