Հասարակություն

«Տպավորությունս, ընդհանուր առմամբ, դառն էր». վաչապետը՝ ժողովրդագրական վիճակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տպավորությունս, ընդհանուր առմամբ, դառն էր», - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ իր մոտ կայացած խորհրդակցությանը։

«Ժողովրդագրական վիճակի բարելավման համար, մեծ հաշվով, կարևորագույն հանգամանքը որակյալ կյանքի, ենթակառուցվածքի և միջավայրի ստեղծումն է», - ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ քննարկվել է նաև հարցը, թե ժողովրդագրական վիճակի վրա ինչ ազդեցություն կունենա խաղաղությունը, և ինչ ազդեցություն՝ պատերազմը։

«Շատ դեպքերում տեսնում ենք, որ ծնելիության վրա ազդեցություն ունենալու գործիքներով մենք, երբեմն չգիտակցելով, երեխայի ծնունդն ընտանիքի համար դարձնում ենք, կոպիտ ասած, գումար ստանալու միջոց։ Բայց ռազմավարական տրամաբանությունն այն է, որ երեխայի ծնունդը դարձնենք ընտանիքի երջանկության, արժեքների և հավատի արգասիք, որ նրան սպասվում է լավ ապագա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։