Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Վաղարշյան փողոցում «Ford Transit» է այրվել

Հասարակություն

1 Մարտի, 15:55

Մարտի 1-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ջ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։17-ին, մարվել՝ 13։21-ին։ Այրվել են շարժիչի և սրահի հատվածները՝ մասամբ։115:24

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը