Մարտի 1-ին, ժամը 11։46-ին Արգածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տառերի պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է «Honda Fit» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1973 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։20-ին, մարվել՝ 12։25-ին։