Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

Ֆրանսիայի փոխդեսպանի հետ քննարկվել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը

Հասարակություն

28 Փետրվարի, 22:29

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը փետրվարի 28-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Քասախյանին:

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարարության հաստատման գործընթացները, ներկայացվել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը: Դրանք վերաբերել են, մասնավորապես, դատաիրավական ու ոստիկանության ոլորտներում կատարվող լայնածավալ բարեփոխումներին: Մանրամասն անդրադարձ է եղել սահմանադրական բարեփոխումների ընթացքին:

Խոսելով քաղաքական գործընթացներին կանանց ներգրավվածության մասին՝ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ կանայք ակտիվ են խորհրդարանում, մի շարք պետական պաշտոններ վստահվել են նրանց: 

Անդրադարձ է եղել Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը. այս համատեքստում ընդգծվել է միջազգային գործընկերների աջակցությունը: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել նաև Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ուղղված աշխատանքները:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը