Հասարակություն

Միքայել Արզումանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է. ՔԿ

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«Դատարանը բավարարել է ՔԿ ներկայացրած միջնորդությունը»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։

Հայկ Մագոյան