ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումներին, հայտնել է, թե առայժմ համաձայնության գալ չեն կարողանում 3-4 կետերի շուրջ։
Ըստ նրա` որոշ առաջարկների վերաբերյալ կողմերի միջև կա կոնսենսուս։ Սակայն թե որ կետերի շուրջ կա կոնսենսուս, նա չի մանրամասնել. «Կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են: Չի կարող 10 կետ լինել, 10-ի շուրջ էլ անհամաձայնություն լինել, 3-4 կետերում ունենք տարաձայնություն»,- ասել է Ալեն Սիմոնյանը: