Հասարակություն

Էժան և արդյունավետ կանխարգելում․ ինչպե՞ս երկարացնել կյանքը

Կյանքի տեւողությունը կախված է ոչ միայն նրանից, թե որքան գումար ենք մենք ծախսում առողջ լինելու վրա, այլեւ մեր ապրելակերպից։

Կան մի շարք ռիսկային գործոններ, որոնք պետք է հաշվի առնել: Սրանք վատ սովորություններն են (օրինակ՝ ծխելը և չափից շատ խմելը) ու ապրելակերպը: Ծխելը հանգեցնում է տարեկան ութ միլիոն մարդկանց մահվան ամբողջ աշխարհում, և մինչև մեկ միլիոն չծխողների (պասիվ ծխողների) շրջանում: Համեմատության համար նշենք, որ համաճարակի երկու տարում գրանցվել է COVID-19-ի հետ կապված 6,5 միլիոն մահվան դեպք։

40 միլիոն մարդ վաղաժամ մահանում է

Ամեն տարի մինչև 40 միլիոն մարդ տարբեր պատճառներով վաղաժամ մահանում է։ Պատճառները հիմնականում հայտնի են որպես՝ քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություններ, որոնցում մահացությունների թվին նախորդում են սրտանոթային հիվանդությունները: Պատճառներից մեկը, որ կքննարկենք այս նյութում սիգարետ ծխելն է։ 

Մենք կարող ենք քայլեր ձեռնարկել այս հիվանդությունների կանխարգելման համար։ 

Կանխարգելումը էժան է և ֆինանսապես արդյունավետ: Ինչ վերաբերում է ծխելուն, բոլորս ցանկանում ենք, որ մարդիկ ընդհանրապես չսկսեն ծխել: Սա, մասնավորապես, կախված է կրթությունից։ Որպեսզի այս կարգի կանխարգելումը հաջող լինի, ծխելու ռիսկերի մասին պետք է մարդկանց կրթել որքան հնարավոր է շուտ:

Ծխելու վնասի նվազեցում

Կանխարգելման տեսակը, որի մասին բավականաչափ չենք խոսում՝ ծխելու վնասի նվազեցումն է: Սա նշանակում է, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեծահասակ ծխողների վրա և կոչ ենք անում նրանց փորձել թողնել ծխելը կամ փոխարինել իրենց կախվածությունը ավելի քիչ վնասակար միջոցներով: Սրանք առանց ծխի արտադրանքներն են՝ տաքացվող ծխախոտը, էլեկտրոնային սիգարետը կամ նիկոտինային սպեղանիները, որոնք ավելի ցածր վնաս ունեն, քան սիգարետը: Մենք կարող ենք որպես օրինակ դիտարկել վնասի նվազեցման ճապոնական նախագիծը չափահաս ծխողների համար: Այն ցույց է տվել, որ շատ լավ է աշխատում, եթե նախագիծն ունենա կառավարության աջակցությունը քաղաքականության և հարկային ընթացակարգերի առումով: Երբ շուկա մտան նման նորարարական ապրանքներ, այրվող սիգարետի հարկն ավելացավ։ Երկու տարվա ընթացքում Ճապոնիայում սիգարետի վաճառքը նվազել է 30%-ով, ինչը համարվում է մեծ հաջողություն։ Նման նորարարական ապրանքներ հայտնվեցին նաև Լեհաստանում, սակայն սիգարետի օգտագործման կրճատման այս էֆեկտը չստացվեց հենց հարկաբյուջետային աջակցության բացակայության պատճառով։

Այսպիսով, կյանքի տևողությունը կախված է ոչ միայն նրանից, թե որքան գումար ենք մենք ծախսում առողջապահության վրա, այլև մեր ապրելակերպից։ Մահացությունը նվազեցնելու համար մենք պետք է շտկենք ապրելակերպը կամ առավելագույնս նվազեցնենք վնասները։

Լեհաստանի հանրային առողջության ասոցիացիայի նախագահ,

Վարշավայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ալերգոլոգիայի, թոքերի հիվանդությունների և ներքին բժշկության ամբիոնի վարիչ,

պրոֆեսոր դոկտոր Անջեյ Մ. Ֆահլ

 

(c) Հոդվածը հեղինակի կարծիքն է և պարտադիր չէ, որ արտացոլի խմբագրության տեսակետը։

Աղբյուրը՝ delo.si