Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 10 ℃

Рус Eng

Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել հիմնական դպրոց հիմնելու նախագծին

Հասարակություն

27 Փետրվարի, 19:40

Այսօր Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կազմում խորացված բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ հիմնական դպրոց հիմնելու նախագծին: Այս մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այն տեղակայվելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Վերակառուցման միջոցով երեխաների համար կստեղծվի որակյալ կրթական միջավայր, որը հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որտեղ ամբողջությամբ տրամադրվելու է խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:

Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից շարունակվում ավագ դպրոց, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով»,- գրել է փոխքաղաքապետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում