Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

Հրդեհ Գյումրիում․ տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Հասարակություն

27 Փետրվարի, 23:19

Փետրվարի 27-ին, ժամը 18:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի 3-րդ նրբանցքի տներից (80 քմ) մեկում. կա տուժած: Փրկարարները Ք. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, գույքը և առաստաղը՝ մասնակի:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը