ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել առողջապահության նախարարության խորհրդատուների հետ հանդիպմանը։
«Զարգացման նոր, արդիական չափանիշների ներդրումն առողջապահական համակարգում անհրաժեշտ է, բայց առաջ քայլելու ճանապարհին խիստ կարևորում ենք այն, որ չունենանք բուժծառայությունների մատուցման խաթարում, մարզային բուժսպասարկման անհասանելիություն»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Երկօրյա համաժողովին քննարկվել են «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» և «Առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների» հրամանի նախագիծը:
Գործող բժիշկ-խորհրդատուներից ձևավորված ֆոկուս խմբերի միջև թեժ մասնագիտական քննարկումներ են ծավալվել: