Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 10 ℃

Рус Eng

Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հասարակություն

27 Փետրվարի, 9:10

Փետրվարի 26-ին, ժամը 21:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ե., ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Գ. Ն.-ն (ծնված 1995 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էջմիածնի ԲԿ. վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում