ՀՀ-ում ԵՄ դեսպանատունը վշտակցություն է հայտնել Սումգայիթում զոհվածների հարազատներին և բարեկամներին։
«Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին՝ ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ։ Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին»,- ասվում է ԵՄ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։