32-ամյա կինը հյուրընկալի բնակարանից գողություն էր կատարել
Հասարակություն
27 Փետրվարի, 17:47
Փետրվարի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցի իր բնակարանից գողացել են երկու պայուսակ, որոնց մեջ եղել են փաստաթղթեր և համակարգիչ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 32-ամյա կինը Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
Հետևեք մեզ Telegram-ում