Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին կազմել է 10.5%
Հասարակություն
27 Փետրվարի, 15:15
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել է 2023թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։
Եւ այսպես, 2023թ․ հունվարը 2022թ․ հունվարի համեմատությամբ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.5%
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.4%–ով
Ծառայությունների ծավալն աճել է 25.9%–ով
Առևտրի շրջանառությունն աճել է 17.7%–ով
Շինարարության ծավալն աճել է 12.2%–ով
Արտահանման ծավալն աճել է 130.0%–ով
Ներմուծման ծավալն աճել է 72.5%–ով։
Հետևեք մեզ Telegram-ում