Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում. Աննա Հակոբյան (լուսանկարներ)
Հասարակություն
26 Փետրվարի, 22:02
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Ժողովուրդ ջան,
Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առևտուր ենք անում, սրճարաններում ենք լինում և այլն և այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»:
Տեղեկացնենք նաև, որ այսօր քաղաքացիներից մեկը նկատել էր նրանց զբոսնելիս և լուսանկարներ հրապարակել համացանցում:
Հետևեք մեզ Telegram-ում