Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 18 ℃

Рус Eng

Վթար՝ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին

Հասարակություն

26 Փետրվարի, 9:33

 

Փետրվարի 26-ին, ժամը 07։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 9-10-րդ կմ-ին «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում։ 

Տուժած Գ․ Ս․-ն հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը