Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենաներ

Հասարակություն

25 Փետրվարի, 16:58

Փետրվարի 25-ին, ժամը 14։01-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոցիստեռնից դիզելային վառելիք է թափվել ճանապարհի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «MAN» (վարորդ՝ Ա. Հ.) և «Iveco» (վարորդ՝ Գ. Մ.) մակնիշների  բեռնատարները:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը