Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 8 ℃

Рус Eng

Գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը

Հասարակություն

25 Փետրվարի, 14:23

Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը: 

Այդ առիթով ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են գեղանկարչի արվեստանոց` շնորհավորելու և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու արվեստագետին։ 

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:
 Ձեր գործունեությունն ու արվեստին անմնացորդ նվիրումը, բացառիկ տաղանդն ու ինքնատիպ ձեռագիրը Ձեզ ճանաչելի և սիրելի են դարձրել ոչ միայն հայրենի գեղանկարչության ջատագովների, այլև միջազգային արվեստասեր հասարակության շրջանում:
Ձեր կտավները զարդարում եմ ոչ միայն աշխարհի լավագույն ցուցասրահները, այլև Վատիկանը, ԱՄՆ-ի Սենատը, Գլենդելի քաղաքապետարանը («Հավերժություն» կտավը` նվիրված 2011 թ. սեպտեմբերի 11-ի արհավիրքի զոհերին, «Հույս» կտավը և այլն):

Ձեր ներկապնակի վառ գույները և վրձնի կախարդական բծերը լավատեսություն են ներշնչում և սփոփում են մարդկանց սրտերը: Պատահական չէ, որ Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի ինֆորմատացման միջազգային ակադեմիայի կողմից Ձեզ շնորհվել է ակադեմիկոսի պատվավոր կոչումը, ինչը միջազգային հարթակներում Ձեր գնահատանքի ամենավառ ապացույցն է:

Դուք ստեղծել եք հայրենի բնաշխարհին ու ժողովրդական տոներին նվիրված կտավներ, որոնցից որևէ մեկին նախապատվություն տալը դժվար է, եթե չասենք` անհնարին: Մեկը մեկից գերող, սրտամոտ ու հարազատ: 
  
Հարգելի՛ պարոն Շմավոնյան, մաղթում եմ անսպառ ստեղծագործական ներշնչումներ, լավատեսություն, բեղուն և երկար տարիների կյանք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը