Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Վերլուծվել են Տաթև համայնքում արձանագրված խնդիրները

Հասարակություն

25 Փետրվարի, 8:31

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել է խորհրդակցություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու տարբեր ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ․ դրա առանցքում մարզպետի՝ Տաթև համայնքի բնակավայրեր կատարած այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն էին։

Ըստ տեղերում վեր հանված հիմնախնդիրների ուղղությունների՝ խորհրդակցության մասնակիցները քննարկել են յուրաքանչյուր բնագավառի վերաբերյալ հարցերը, քաղաքացիների ու համայնքային իշխանության մատնանշած մտահոգություններն ու առաջնահերթությունները՝ ամեն հարցի շուրջ որոշակիացնելով հնարավոր լուծման տարբերակները։

Ռոբերտ Ղուկասյանը բոլոր խնդիրների վերաբերյալ տվել է հանձնարարականներ ու նշել կատարման պատասխանատուներին։ Ի դեպ, որոշ հարցեր արդեն իսկ լուծման ընթացքում են, քանի որ մարզպետարանը դրանք ներկայացրել է համապատասխան վերադաս պետական մամիններին։

 Որոշ ժամանակ անց մարզպետին կներկայացվեն տրված հանձնարարականների կատարման արդյունքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը