Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 18 ℃

Рус Eng

Օլիմպիադայի հաղթող զինծառայողները պարգևատրվել են ՊՆ պատվոգրերով

Հասարակություն

24 Փետրվարի, 23:33

ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ միասին կազմակերպվել է «Ես քո զինվորն եմ, հայրենիք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադա:

2 անվանակարգերում մրցանակային տեղեր են զբաղեցրել 12 հոգի՝ 6 ժամկետային զինծառայող, 6 աշակերտ: Փետրվարի 24-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Ի թիվս այլ հրավիրվածների, միջոցառմանը մասնակցել են նաև մրցանակային տեղեր զբաղեցրած զինվորների և աշակերտների ուսուցիչները: Զինվորները պարգևատրվել են ՊՆ պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով, իսկ անվանակարգերում 1-ին մրցանակային տեղերը զբաղեցրած զինվորներին հատկացվել է նաև 7-օրյա լրացուցիչ արձակուրդ: Արժեքավոր նվերներ են ստացել նաև աշակերտները:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը