Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

Մերկասառույցի պատճառով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը

Հասարակություն

24 Փետրվարի, 12:57

Փետրվարի 24-ին, ժամը 09։03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները Ծիլքար գյուղի սկզբնամասում ուղղել են «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ս․)․ ճանապարհը դարձել է երկողմանի երթևեկելի։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը