Հասարակություն

Մեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները 

Փետրվարի 23-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Ամասիա գյուղում և Արագածոտնի մարզի Արագած գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: