Հասարակություն

Երևանում կհիմնվի «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր»

Երևանում կհիմնվի «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր»

Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է հետ վերցնել Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցից և և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» ՀԿ-ին:

Վերջինս պարտավորվում է կատարել 373 000 000 ՀՀ դրամի ներդրում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ:

Արդյուքմում Երևանում կստեղծվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր: Համաձայն ներկայացված ծրագրի՝ Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցի բոլոր աշակերտները յուրաքանչյուր օր՝ առավոտյան 8։30-14։30 ժամանակահատվածում, իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը կանցկացնեն հիմնանորոգված մարզադահլիճներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական