Արդեն մեկ շաբաթ է՝ ArCa քարտապանները չեն կարողանում հեռախոսային հավելվածի միջոցով քարտից քարտ գումար փոխանցել։ Հասկանալու համար, թե ինչն է խնդիրը, և երբ կկարգավորվի հարցը, Radar Armenia-ն կապ հաստատեց «Armenian Card» ընկերության հետ։
Ընկերության աշխատակիցը մեզ ասաց, որ հստակ ժամկետ չեն կարող նշել, թե երբ կկարգավորվի խնդիրը, բայց վստահեցրեց, որ իրենց մասնագետները աշխատում են առաջացած խնդիրը հնարավորինս շուտ լուծել. «Կարծում եմ՝ մոտ օրերս՝ սեղմ ժամկետներում կվերականգնվի։ Տեխնիկական աշխատանքներ են տարվում։ Դա է պատճառը, որ այդ ֆունկցիան անջատված է», - ասաց «Armenian Card» ընկերության աշխատակիցը։
Հայկ Մագոյան