Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևմտյան է` 3-5 մ/վ, փետրվարի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ: