Հասարակություն

Փետրվարին ակնկալվում է անկանխիկ շրջանառության աճ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի ներդրման պահից ի վեր մինչ ընթացիկ տարվա հունվար ամիսը ներառյալ անկանխիկ շրջանառության ծավալը կազմել է 12 մլրդ 347 մլն 447 հազար դրամ: 

Ըստ նրա՝ այդ ժամանակահատվածում կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվել է 1 մլրդ 29 մլն դրամի չափով հետվճար․ «Հունվար ամսին արձանագրվել է բավականին ցածր աճ, ինչը պայմանավորված է դեկտեմբերին գնողունակության մեծացմամբ, փետրվարին ակնկալվում է անկանխիկ շրջանառության աճ»։