Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունված որոշումներից մեկում:
Դրա համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ձևավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում հնարավոր կլինի նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները. նպատակն է ՀՀ սահմանային անցման կետերում առկա հերթերի նվազեցումը, ինչի նպատակով մշակվել և ներդրվել է համապատասխան տեխնիկական հնարավորություն:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով այդ որոշմանը, նշեց, թե դրա արդյունքում դյուրացվում է առևտուրն ու կրճատվում մաքսազերծման գործընթացը․ «Մասնավորապես, այս նախագծով լուծում ենք սահմանահատման արագության հարցը»։